Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅ ՎԿԱ ԿԱ

Փետրվար 11,2010 00:00

Հայաստանի լրատվական գործակալություններն ու կայքերը, հղում անելով թուրքական աղբյուրներին, տեղեկացնում են, որ պոլսահայ հայտնի հասարակական գործիչ, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարական զավեշտները շարունակվում են: Փետրվարի 8-ին սկսված հերթական 12-րդ դատալսումը եւս հետաձգվել է, քանի որ դատարան չի բերվել գործով գաղտնի վկան: Դատավորի հայտարարությամբ՝ ոստիկանությունը մոռացել էր դատական սրահ բերել գաղտնի վկային: Ավելին. ոստիկանները մոռացել էին ոչ միայն գաղտնի վկային, այլ նաեւ թարգմանչին: Արդեն քանի անգամ նման բացթողումների պատճառով հետաձգված դատական լսումների համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնում: Տվյալ պարագայում Ստամբուլի ոստիկանությունը հայտարարել է, որ իրենք վկային դատարան բերելու հրահանգ չեն ստացել: Գաղտնի վկայի ներկայության պայմաններում դատարանը լուրջ տեղաշարժ կգրանցեր, քանի որ վերջինս հայտարարել էր, որ դեպքի պահին եղել է այնտեղ եւ տեսել է, որ Հրանտ Դինքին սպանողը մենակ չի եղել, եւ այլ մանրամասներ: Նաեւ հայտնի է դարձել, որ գաղտնի վկան հայ է: Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 14-րդ դատարանի նախագահ Էրքան Չանաքը խոստացել է, որ հաջորդ դատալսմանը անպայման ներկա կլինի թե գաղտնի վկան, թե թարգմանիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել