Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐԺԵՑԻՆ

Փետրվար 11,2010 00:00

\"\"

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչության կողմից 2009թ. վերջին ՀՀ քրեական օրենսգրքի 306 հոդվածի առաջին մասով՝ պետական գաղտնիք հրապարակելու կասկածանքով, կալանավորված ՀՀ ՊՆ շինվարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանի փաստաբանների միջնորդությունը: Վերջիններս դատարանին միջնորդել էին, որպեսզի երկու ամիս առաջ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվի գրավով: Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով կալանավորման որոշումը: Եթե դատարանը հաստատված համարի Արմեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքը, նրան սպառնում է առավելագույնը չորս տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ
Արմեն Սարգսյանը ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հորեղբոր որդին է: Ա. Սարգսյանի հրապարակած «պետական գաղտնիքն» այն է, որ նա մամուլին է փոխանցել պաշտպանության նախարարի 0038 հրամանը, որից պարզ է դառնում, որ դեռեւս 2008-ի փետրվարի 23-ին (այսինքն՝ մարտի 1-ի «զանգվածային անկարգություններից»  առաջ) իշխանությունը պատրաստվում էր բանակն օգտագործել ներքաղաքական  խնդիրները լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել