Դդմի սերմերի ճիճվասպան հատկությունը վաղուց է հայտնի: Սակայն ոչ միայն դա: 40-50 տարեկանից հետո տղամարդկանց մոտ հաճախ է հանդիպում շագանակագեղձերի բորբոքում (պրոստատիտ), ինչպես նաեւ ադենոմա (ուռուցքի տեսակ): Արտասահմանում այն բուժում են արմավենու ծառի մզվածքով: Մզվածքը ունի ուժեղ հակաբորբոքային հատկություն, փոքրացնում է նաեւ շագանակագեղձի ադենոմայի չափերը: Այսպիսի հատկություն ունեն նաեւ դդմի սերմերը, ավելի ճիշտ՝ նրանց բաղադրության մեջ մտնող դդմի յուղը: Այն դդմի սերմերում մոտ 50% է: Պարունակում է շատ կարեւոր միկրոտարրեր եւ հատկապես՝ ցինկ: Հենց ցինկի պակասն էլ օրգանիզմում առաջ է բերում շագանակագեղձի ախտահարում: Դդմի սերմերը պարունակում են նաեւ վիտամիններ A, B, D, E, K եւ C: Ամեն օր կերեք, ավելի ճիշտ՝ «չրթեք» 20-25 դդմի սերմ, որը հիանալի կանխարգելիչ ազդեցություն ունի:
Դդմի սերմերը օգտակար են նաեւ պատանյակներին եւ աղջիկներին, որոնց մոտ հաճախ են պատահում ճարպային պզուկներ, սեբորեա եւ ճարպային թեփեր: