Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամը մեկնեց ԱՄՆ

Փետրվար 10,2010 00:00

\"\"IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, այժմ աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշայինների «Super Six» մրցաշարի առաջատար Արթուր Աբրահամը մեկնեց Միացյալ Նահանգներ, որտեղ մարտի 6-ին Կալիֆոռնիայի «Agua Caliente Casino»-ում երկրորդ մենամարտն է անցկացնելու ամերիկացի Անդրե Դիրրելի հետ:
«Արքա Արթուրի» թիմը, մարզիչ Ուլի Վեգների ղեկավարությամբ, իր Լոս Անջելես ժամանելուց հետո գնալու է Պալմ Սպրինգս, որտեղ գտնվում է իր մարզումային բազան: «Ես անչափ ուրախ եմ Ամերիկա վերադառնալու համար,- օդանավ նստելուց առաջ ասել է Արթուրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին:- Եթե ցանկանում ես իսկական գերաստղ դառնալ, պարտավոր ես հանդիսականին գերել օվկիանոսի երկու ափերին էլ: 2008-ին Ամերիկայում Էդիսոն Միրանդային արած իմ նոկաուտը գերազանց մեկնարկ էր: Գերմիջին քաշայինների միջեւ այս մրցաշարն ինձ համար չորս շաբաթ հետո, երբ կհանդիպեմ Դիրրելի հետ, ԱՄՆ-ում առավելագույն չափով ինքնադրսեւորվելու եւ այստեղ սկսածս նույն տեղում եզրափակելու հիանալի հնարավորություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել