Մոսկվայում երեկ մեկնարկեց շախմատի «Aeroflot Open» միջազգային ավանդական գերմրցաշարը:
Ուժեղագույնների «A1» խմբում հանդես եկող մեր գրոսմայստերներից մրցաշարում առավել հաջող է մեկնարկել Արման Փաշիկյանը: Նա առաջին տուրում սպիտակներով պարտության մատնեց իսպանացի Ռենյեր Վասկես Իգարզային: Զավեն Անդրիասյանը եւ Գաբրիել Սարգսյանը համապատասխանաբար միավորը բաժանեցին Մաքսիմ Վաշյե Լագրավի (Ֆրանսիա) եւ Վեյգի Ժոուի (Չինաստան) հետ: Ուշ երեկոյան Հրանտ Մելքումյան-Կրիշնան Սասիկիրան (Հնդկաստան) պարտիան դեռ չէր ավարտվել:
«Aeroflot Open»-ի պաշտոնական կայքից տեղեկացանք նաեւ, որ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Գրիգորյանցը եւ Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա) մեկնարկային տուրում իրենց անվան դիմաց գրանցել են կեսական միավոր: