Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՇՆՈՐՀԱԼԻՆԵՐԻՆ

Փետրվար 10,2010 00:00

Չնայած ծանրաբեռնված ժամանակացույցին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանի ընթացքում ներկայացնում է նաեւ ուսանող շնորհալի երաժիշտներին: Ինչպես հայտնեցին Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունից, փետրվարի 12-ին կայանալիք համերգը, որ բաղկացած է միայն Բեթհովենի ստեղծագործություններից, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ուզանկիչյանի (պրոֆեսոր Կարինե Օհանյանի դասարան) մեկնաբանմամբ կհնչի մեծանուն կոմպոզիտորի Դաշնամուրի եւ նվագախմբի թիվ 1 կոնցերտը (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան):  Նշենք, որ երիտասարդ դաշնակահարուհին հանդես է եկել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հունաստանում, մասնակցել է Ալ. Մնդոյանցի, Վ. Մամիկոնյանի եւ Ֆ. Կասարդի վարպետության դասերին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել