Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԻԼՈՒՆ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 10,2010 00:00

Օրերս «Սայաթ-Նովա» համալիրում կայացել է Լիլուի երեկոն:  Ըստ bravo.am-ի, երգչուհին կատարեց իր սիրված երգերը, ինչպես նաեւ «Սիրո գիշերը»՝ Էռնա Յուզբաշյանի երգացանկից, հնչեցին նաեւ Ալիսա Քեյսի երգերը: bravo.am-ը փաստում է, որ Լիլուի անունը վերջերս շատ չէր հնչում. երգչուհին գնացել էր Եգիպտոս՝ հանգստանալու: «Անցյալ տարին բուռն էր, դրա համար ինձ մի քիչ տվեցի հանգստին: Հետո ընթացքում այնպիսի բաներ եղան, որ պարզապես չէի կարող աշխատել, հիմա նորից սկսել եմ իմ գործով զբաղվել»,- նշել է Լիլուն:
Երգչուհին սկսել է նոր երգեր ձայնագրել, տարվա վերջին պատրաստվում է երկրորդ  ձայնասկավառակը թողարկել: «Տեսահոլովակ էլ կլինի անպայման: Դուետով եմ հանդես գալու Ներեկ A Chilla-ի հետ, այնպես որ, իմ երկրպագուներին հետաքրքիր նորություններ են սպասվում: Ռիչարդ Մադլենյանն է նորից երգ գրել ինձ համար, շուտով դա էլ կներկայացնեմ. ուրախ, տխուր, խառը երգ է, թեման սերն է, բայց այս անգամ՝ ավելի շատ սերը սուտ է»,- նշեց նա:
Լիլուի երեկոյի ընթացքում նորաձեւության ցուցադրություն էլ է կայացել՝ «Elite fashion»-ի: Դրանք հունական ոճով երեկոյան զգեստներ էին, թեման էլ դիցաբանությունն էր: «Սպիտակը, ոսկեգույնը եւ արծաթագույնն եմ օգտագործում, որովհետեւ աստվածային են»,- bravo.am-ին ասել է դիզայներ Ալիսա Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել