Փետրվարի 6-ին, ժամը 19-ին ոստիկանության աշխատակիցները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1982թ. ծնված Ստեփան Հովակիմյանին:
Ինչպես tert.am-ի փոխանցմամբ հայտնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նա ոմն Վազգենի եւ Վահանի հետ հունվարի 10-ին, ժամը 23.00-ին, հարմարեցված բանալիով բացելով «Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղը` չհրկիզվող պահարանից գողացել է 5048000 դրամ եւ 1000 ՌԴ ռուբլի: Գողության մասին նախկինում չի հայտնվել: Կատարվում է քննություն: