Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԶԻՆՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ

Փետրվար 10,2010 00:00

Ռուսաստանը հրաժարվել է մասնակցել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի ռազմական գործողություններին: Այդ մասին փոխանցում է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին՝ հղում անելով ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: Նրա ասելով, «աֆղանական խնդրի բանալին ոչ թե ռազմական, այլ խաղաղ հարթությունում պետք է գտնել»: Պատրուշեւը նաեւ հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է քննարկել կոալիցիոն ուժերի ռազմական բեռներն իր տարածքով Աֆղանստան փոխադրելու թույլտվության հարցը: Դեռ 2008թ.-ին ՌԴ-ն նման թույլտվություն տվել էր եւ այն ամրագրվել էր համապատասխան պայմանագրով, 2010թ. հունվարին այդ բեռներն իր տարածքով տեղափոխելու համաձայնություն էր տվել նաեւ Ղազախստանը, բայց ներկայումս ՆԱՏՕ-ն կարող է ՌԴ տարածքով Աֆղանստան տեղափոխել միայն ոչ ռազմական բեռներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, թե ՆԱՏՕ-ն Աֆղանստանում Ռուսաստանի հետ համագործակցելու հույսեր ունի: Ենթադրվում էր, որ կողմերը համատեղ պայքար են ծավալելու ահաբեկչության, ծովահենության եւ թմրանյութերի շրջանառության դեմ, իսկ փետրվարի սկզբներին Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարեց, թե չի բացառում Աֆղանստանում ռազմական գործողություններին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել