Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՀԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՄԻՋԵՎ ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ Է ԾԱԳԵԼ

Փետրվար 10,2010 00:00

Լեհաստանը ետ է կանչել Բելառուսում իր երկրի դեսպան Հենրիկ Լիտվինին՝ բելառուսական Իվենեց քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ խորհրդակցությունների համար: lenta.ru-ի մատուցմամբ՝ փետրվարի 8-ին այդ քաղաքում գործող եւ պաշտոնական Մինսկի կողմից չճանաչված «Բելառուսի լեհերի միությանը»՝ լեհական համայնքին պատկանող «Լեհերի տուն» էին ներխուժել ոստիկանության աշխատակիցներն ու դատական կատարածուները եւ այնտեղ գտնվող լեհերին շենքից վտարելուց հետո սկսել էին գույքագրում անել: Տեղի ունեցածի առնչությամբ Լեհաստանի ԱԳՆ էր հրավիրվել այդ երկրում Բելառուսի դեսպան Վիկտոր Գայսենկոն, որի հետ հանդիպման ժամանակ Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Անջեյ Կրեմերը բելառուսական իշխանություններին մեղադրել էր լեհերի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու մեջ: «Բելառուսի լեհերի միության» ներկայացուցիչ, լրագրող Անջեյ Պոչոբուտը հայտարարել էր, թե շենք ներխուժածները դատական ատյանի կողմից կայացված որեւէ որոշում չեն ներկայացրել եւ հայտնի չէ, թե ինչի հիման վրա են գործել մասնավորապես դատական կատարածուները: «Լեհական տան» շուրջ սա առաջին սկանդալը չէ: Նախորդ այդպիսի միջադեպը տեղի էր ունեցել դեռ հունվարի վերջին, երբ իշխանությունները ձերբակալել էին լեհական համայնքի մի քանի՝ Բելառուսի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող ակտիվիստների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել