Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժ՝ ըստ «Գուանտանամոյի»

Փետրվար 10,2010 00:00

ԱՄՆ-ում, Վաշինգտոն նահանգի քաղաքներից մեկում՝ Իյելմում, ձերբակալվել է մի զինվորական, որը կասկածվում է սեփական չորսամյա դստերը կտտանքների ենթարկելու մեջ: BBC-ի մատուցմամբ՝ 27-ամյա սերժանտ Ջոշուա Տաբորը դստերը պատժել է միայն այն բանի համար, որ նա հրաժարվել է տառեր սովորել: Ժամանակին Իրաքում ծառայություն անցած զինվորականը դստեր նկատմամբ կիրառել է «Գուանտանամոյի» բանտում ահաբեկչության մեջ կասկածվող կալանավորների հանդեպ հաճախ կիրառված, բայց ավելի ուշ նախագահ Օբամայի կողմից անթույլատրելի ճանաչված կտտանքի այն տեխնիկան, որը հայտնի է «խեղդում» անունով. նա աղջկա գլուխը մտցրել է ջրով լցված լվացարանի մեջ:
Ոստիկանությանն ահազանգել են հարեւանները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները 4-ամյա աղջնակին գտել են լոգարանում փակված: Նրա մարմնի եւ պարանոցի վրա նկատելի են եղել արյան եւ վերքերի հետքեր: Ի պատասխան ոստիկանների հարցերին, աղջնակը միայն ասել է՝ դա արել է հայրիկը: Վերջինս, ի դեպ, ամեն ինչ խոստովանել է: Այս շաբաթ նա կկանգնի դատարանի առջեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել