Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավորը կովն էր

Փետրվար 10,2010 00:00

\"\"Տաջիկստանի կողմից Ուզբեկստանի սահմանը հատած կովը երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների սրման պատճառ է դարձել: news.am-ի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Տաջիկստանին՝ միջպետական սահմանի կոպիտ խախտման մեջ: Նշվել է, որ փետրվարի 6-ին մի խումբ զինված տաջիկ սահմանապահներ ապօրինաբար ներխուժել են ուզբեկական տարածք՝ պահանջելով ազատ արձակել իրենց ձերբակալված գործընկերոջը: Ավելի ուշ սահմանապահները խոստովանել են, որ հատել են սահմանը, քանի որ տեւական ժամանակ է՝ ինչ իրենց ուտելիք չեն տալիս, եւ ստիպված են եղել անասուն գողանալ հարեւան երկրից: Պաշտոնական Դուշանբեն հերքել է այդ հաղորդագրությունը:
Տաջիկական կողմի վարկածով, սահմանի խախտումը կրել է հարկադիր բնույթ. կովը հատել է ուզբեկական սահմանը, եւ երբ սահմանապահը վազել է կովի ետեւից, նրան ձերբակալել են ուզբեկ գործընկերները:
Երեկ՝ փետրվարի 9-ին, Դուշանբեում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են՝ հիշյալ հարցը լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել