Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշում ե՞ս, Շահեն, կամ՝ արձագանքներ «Առավոտին»

Փետրվար 10,2010 00:00

\"\"Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան գյուղում մեծացած, ուսում ստացած, այժմ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւի մասին «Առավոտում» տպագրված հոդվածը («Առավոտ», 23 հունվարի 2010թ., «Մեր Շահենն ու նրանց Շահինը») բազում արձագանքներ ունեցավ:
Նախ հեռավոր Սամարայում ապրող ջուջեւանցի Հրաչյա Չիլինգարյանը զանգեց ինձ ու ասաց, որ Մուստաֆաեւները իրենց կենցաղով հայերից չէին տարբերվում, Շահեն-Շահինն էլ համեստ ու աշխատասեր էր: Ջուջեւանից քիչ հեռու գտնվող Ոսկեպար գյուղի բնակիչ Նվեր Բեգլարյանն ու մի նոյեմբերյանցի էլ ասացին, որ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ուսանող Շահենը 1988 թվականի փետրվարի 21-ի երեկոյան ժամը 10-ին Երեւանի  Թատերական հրապարակում ելույթ  է ունեցել: Երբ միտինգ վարողը հայտարարել է ադրբեջանցի ուսանողի ելույթի մասին, դժգոհության բացականչություններ են լսվել: Սակայն Ադրբեջանի ապագա նախարարն իր ելույթում հիշել է Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Նարիման Նարիմանովի 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հեղկոմին ուղարկած հեռագրի մասին, որով Նարիմանովը հայտարարել  էր, թե Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանի անբաժանելի մասն են, եւ Ադրբեջանը չի կարող այս երկուսի նկատմամբ որեւէ հավակնություն ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել