Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՔՍԱՅԻ» ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ Է

Փետրվար 10,2010 00:00

Երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը տեղեկացրեց, որ ՀՀ արդարադատության նախարարությունը օրեր առաջ դիմել է «Աքսա» կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն Բարսեղ Գարթալյանին: Վերջինս հայտնել է, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Սնայդերի կողմից ընդունված որոշմամբ՝ հաստատվել են ընդամենը 996 իրավահաջորդների դիմումները: Այդ որոշումը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման: Այսպես, հանձնաժողովը ստացել էր 13790 դիմում (մոտ 3840-ը ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից), որից մերժվել է 12794-ը՝ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Հասցեատերերի անունները, ըստ երկրների, դեռեւս ենթակա չեն հրապարակման, սակայն երկու շաբաթվա ընթացքում բոլորին, այդ թվում նաեւ նրանց, ում դիմումները մերժվել են, նամակներ կուղարկվեն: Ըստ Բարսեղ Գարթալյանի, որոշումները պատրաստ էին դեռեւս 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց տեխնիկական պատճառներով դատարանի որոշումը կայացվեց միայն 2010 թվականի հունվարի վերջին: Խոսքը ընդհանուր առմամբ 17.5 միլիոն դոլարի մասին է, որից 11 միլիոն 350 հազարը տրվելու է ժառանգորդներին, իսկ մնացած գումարը նախատեսված է բարեգործական ընկերությունների եւ դատական ծախսերի համար:
ՀՐԴԵՀ՝ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ
Երեւանի Սեբաստիայի 32 հասցեին հարակից այգում գտնվող սրճարանում հրդեհի հետեւանքով այրվել էր փայտե տաղավարը` 9 քմ մակերեսով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել