Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-Ը՝ ԸՆԴԴԵՄ ԹԱՆԿԱՑՄԱՆ

Փետրվար 10,2010 00:00

Գազի գնի կտրուկ թանկացումը ծանր հարված է հասցնելու երկրի տնտեսությանը եւ մեր քաղաքացիներին՝ յուրաքանչյուր սպառողի, երեկ նման հայտարարություն է տարածել ՀՌԱԿ հանրապետական վարչությունը. «Ոլորտի մասնագետների այն դիտարկումը, թե մեր երկրում նույնիսկ թանկացումից հետո գազի գինը ցածր է լինելու համաշխարհային գներից, հետեւաբար մատչելի կլինի սպառողին, զուրկ է որեւէ խելամիտ հիմնավորումից: ՀՀ բնակչության եկամուտները բազմապատիկ զիջում են զարգացած երկրների բնակչության եկամուտներին, հետեւաբար՝ գազի թանկացումը կհանգեցնի շղթայական թանկացումների՝ կենսական նշանակության այլ ոլորտներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել