Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական հեռուստաալիք կփակվի

Փետրվար 10,2010 00:00

Այս ամսվա ընթացքում Վրաստանում հեռարձակվող կաբելային հեռուստաընկերություններից որոշները հնարավոր է՝ փակվեն: Դրանց թվում է նաեւ հայկական մի հեռուստաալիք: Ըստ Panorama.am-ի, այս մասին գրել է վրացական «Ռեզոնանսի» թերթը՝ չնշելով, սակայն, թե հատկապես հայկական որ հեռուստաալիքն է լինելու վրացական իշխանությունների թիրախում:
Ըստ «Ռեզոնանսի»-ի տվյալների, փակվելիք հայկական հեռուստաալիքի դեմ վրացական իշխանությունները որոշ դժգոհություններ ունեն, քանի որ այդ ալիքի ինֆորմացիոն քաղաքականությունը իրենց դուր չի գալիս:
Վրաստանի պաշտոնական կառույցները, ըստ թերթի, մտադիր են հեռարձակման լիազորությունից զրկել մի քանի ռուսական երաժշտական հեռուստաալիքների, քանի որ դրանցով Աբխազիան ու Հարավային Օսիան ներկայացվում են որպես Վրաստանից անկախ պետություններ: Մասնավորապես, առաջարկվել է չվերահեռարձակել «Euronews» հեռուստաալիքը, քանի որ դրա նորությունները պատրաստվում են Մոսկվայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել