Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՛չ՝ համասեռամոլներին եւ աբորտներին

Փետրվար 10,2010 00:00

Օրերս Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ եւ բալթյան երկրների Քրիստոնեական միջեկեղեցական խորհրդակցական կոմիտեի քարտուղարության նիստ՝ «Քրիստոնեական ընտանիքը՝ «փոքր եկեղեցի» եւ առողջ հասարակության հիմք» թեմայով: Նիստի ընթացքում քննարկման օրակարգային հարցերն էին՝ «Ընտանիքի քրիստոնեական ըմբռնումը, ընտանիքի կազմումն արդի պայմաններում», «Խառնամուսնություններ. քրիստոնեական եկեղեցիների փորձառությունը» եւ «Հայրություն ու մայրություն» թեմաները: Ըստ Մայր աթոռի տեղեկատվական համակարգից ստացված հաղորդագրության, նիստի բոլոր մասնակիցները միանշանակ հաստատեցին, որ քրիստոնեական բարոյականության տեսակետից անթույլատրելի են համասեռամոլությունը, ամուսնալուծությունները, արտաամուսնական սեռական հարաբերությունները, աբորտները, էվթանազիան եւ այլն: Քննարկվեց նաեւ խառնամուսնությունների հարցը: Նիստի վերջում ընդունվեց ամփոփիչ փաստաթուղթ, որտեղ անդրադարձ է կատարվում ժամանակակից հասարակության մեջ տեղ գտած քրիստոնեական բարոյականության մարտահրավերներին: Այս նիստին Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, ով հանդես եկավ «Խառնամուսնություններ. քրիստոնեական եկեղեցիների փորձառությունը» թեմայով զեկույցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել