Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՍՆԵՍ՝ Ո՞ՒՄ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ

Փետրվար 10,2010 00:00

Երեկ «Թեքեյան» կենտրոնում մրցանակներ ստանալիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց հետեւյալը. «Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է եռամիություն ցանկացած պետական գործչի առումով: Նա պետք է լինի անպայման ազգային մտածողություն ունեցող, գիտակցի այն առաքելությունը, որ դրված է մեր ժողովրդի վրա եւ ցանկացած պետական գործիչ, ստանձնելով պաշտոն, կայացնելով որոշումներ, անպայման իր մեջ պետք է կրի այդ առաքելությունը: Երկրորդը՝ մշակույթը, որովհետեւ առանց մշակույթի հնարավոր չէ պատկերացնել կրթված, բանիմաց մարդու: Շատ տարօրինակ է, բայց մենք այսօր պետք է ապացուցենք, որ պետական, քաղաքական գործիչը պետք է լինի կրթված, չպետք է լինի բռի, տգետ, անգրագետ, պետք է լինի հոգեւոր արժեքներով ապրող մարդ: Եվ կարծես թե այս աքսիոմը դեռեւս բոլորի համար աքսիոմ չէ, մարդկանց շատ փոքր խումբ է, որ ոչ միայն ընդունում է այս թեզը, այլեւ ապրում դրանով: Իսկ եթե մարդ ապրում է այդպիսի կյանքով, ապա դա թաքցնել հնարավոր չէ: Քաղաքական գործչի եւս մեկ կարեւոր հատկանիշը հավատքն է: Շատ վտանգավոր են այն մարդիկ, ովքեր չեն հավատում իրենց գործին, իրենց առաքելությանը եւ ի սկզբանե չեն հավատում Աստծուն: Պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպիսի մարդիկ միշտ փորձություններ են բերում իրենց ազգին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել