Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐՑԵՐՆ ԻՐԱՐ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՉԵՆ»

Փետրվար 10,2010 00:00

«Լեռնային Ղարաբաղի  հակամարտության բանակցային կարգավորումը այլընտրանք չունի: Կարգավորումը ենթադրում է, որ կողմերը պետք է համաձայնեն փոխզիջումների  գնալ եւ, ուրեմն, քաղաքական կամք դրսեւորեն: Այժմ բանակցային դժվար փուլում ենք, որը կախված է կողմերի կայացրած որոշումներից,  կարտահայտվի կա՛մ առաջընթացով դեպի կարգավորում, կա՛մ նահանջով՝ բանակցային գործընթացում»,- report.am-իn տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: Պատասխանելով հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցին՝  ասել է. «Կարծում ենք, որ ամեն ինչ պետք է արվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ  հարաբերությունների նորմալացման գործընթացը մինչեւ վերջ հասցնելու համար: Խոսքը երկու երկրների միջեւ պատմական տարաձայնությունները հաղթահարելու եզակի հնարավորության մասին է:
Ցավալի կլիներ, եթե ամեն ինչ չարվեր դրանից օգտվելու  համար»: Իսկ  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման  հարցը, դեսպանի համոզմամբ, կապ չունի  հայ-թուրքական արձանագրությունների  գործընթացի հետ. «Ըստ իս, երկու հարցերն ինքնին կապված չեն: Իմ պատկերացմամբ,  արձանագրությունների ստորագրումը չի ենթադրում հրաժարում ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու՝ հայ ազգի օրինական պահանջատիրությունից: Այլ կերպ ասած, եթե հայկական իշխանությունները հրաժարվել են այն նախապայման  դարձնելուց՝ մի բան, որն անհնարին կդարձներ արձանագրությունների բանակցումը,  դա չի նշանակում, թե ցեղասպանության ճանաչման հայ ժողովրդի ձգտումն անտեսվել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել