Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 09,2010 00:00

Խալերը չեն սիրում արեգակին

Հաճախ կա այն կարծիքը, որ բնական խալերը մարդուն տված բնության պարգեւ են: Սակայն այս բնական «զարդերը» երբեք չեն սիրում թեթեւամիտ վերաբերմունք իրենց նկատմամբ: Բոլոր խալերը կազմված են նեւուսային բջիջներից, որից էլ ստացել են իրենց լատինական անվանումը՝ «նեւուս»:
Խալերը լինում են մելանոմավտանգավոր (մելանոման չարորակ ուռուցքի տեսակ է) եւ մելանոմաանվտանգ: Այն խալերը, որոնք նման են գորտնուկի եւ ծածկված են մազերով, երբեք չեն վերածվում ուռուցքի: Դրանք հիմնականում լինում են կանանց դեմքին: Ցանկության դեպքում այսպիսի խալերը կարելի է հեռացնել: Երբեք ինքնուրույն չի կարելի փորձել ազատվել խալերից կամ էլ օգտագործել տարբեր կոսմետիկ միջոցներ:
Խալ-մելանոմաները հիմնականում հայտնվում են եւ «բնակվում» ոտքի ներբանի, ձեռքի ափի վրա: Դրանք երկնագույն են կամ շատ մուգ: Պետք է զգույշ լինել նաեւ խիստ մազակալած մեծ խալերից: Եթե կան այդպիսի խալեր, պետք է ձեռք չտալ եւ չվնասել: Հաճախ այդպես է լինում սափրվելիս: Կանանց մոտ էլ՝ մազերը սանրելու ժամանակ: Անպայման պետք է իմանալ խալերի տեղադրությունը, ինչպես նաեւ նոր խալի «ծնվելու» ժամանակը: Յուրաքանչյուր փոփոխության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի: Լողանալիս մի շփեք խալը սպունգով, մի կապեք թելով, մի այրեք:
«Շոկոլադային» արեւայրուքի սիրահարները պետք է իմանան, որ արեգակի տակ շատ մնալը վտանգավոր է  օրգանիզմի համար, ինչպես նաեւ պատճառ կարող է հանդիսանալ մելանոմավտանգ խալի՝ ուռուցքի վերածվելուն: Այնպես որ, զգուշացեք արեգակից:

Եղանակը եւ մենք

Մեր առողջական վիճակը հաճախ կախված է եղանակից եւ նրա փոփոխությունից: Մարդկանց մոտ կա 2 տիպի ծայրահեղ ռեակցիա եղանակի նկատմամբ: Մի դեպքում այն շատ խիստ է արտահայտված, այսինքն՝ այդպիսի մարդիկ «եղանակազգայուն» են: Երկրորդ դեպքում, ինչպես ասում են՝ «տՏ սՈՎտՏփՍՌ»՝ ոչ մի ռեակցիա չկա եղանակի փոփոխության նկատմամբ: Այնպես որ, «եղանակազգայուն» մարդկանց կարեւոր է իմանալ ոչ միայն օդի ջերմաստիճանը եւ տեղումների առկայությունը, այլեւ տեղեկատվություն մթնոլորտային ճնշման փոփոխության, մթնոլորտային ճակատների, ցիկլոնների եւ հակացիկլոնների մասին: Ցիկլոնը ցածր մթնոլորտային ճնշման գոտին է: Ցիկլոնների ժամանակ վատանում է եղանակը եւ… մեր առողջական վիճակը: Շնչելը դառնում է ծանր: Կարծես թե օդը չի բավարարում: Պակասում է ներշնչված օդի ծավալը, որն ազդում է նաեւ սրտանոթային համակարգի վրա: Հատկապես ցիկլոնի առկայությունը վատ են տանում թոքերի եւ բրոնխների խրոնիկ հիվանդություններով, նեւրոզներով, գլխուղեղի անոթային հիվանդություններով տառապող հիվանդները: Հակացիկլոնը բարձր մթնոլորտային ճնշման գոտի է:
Հակացիկլոնի մակերեսը ավելի մեծ է, քան ցիկլոնինը եւ այն ավելի բարենպաստ է: Հակացիկլոնի կենտրոնում «դրությունը» ավելի հանդարտ է, քան ծայրամասերում, որտեղ միմյանց են «հարվածում» ճակատային գոտիները: Հատկապես վատ է, երբ մթնոլորտային ճնշումը կտրուկ է բարձրանում: Օրգանիզմը չի հասցնում հարմարվել դրան եւ ճնշումների տարբերությունը մարմնի ներսում ու դրսում առաջ է բերում հիվանդագին երեւույթներ: Դրանք են՝ գլխացավեր, տհաճ զգացողություններ սրտում եւ այլ օրգաններում, աղմուկ ականջներում, արյան ճնշման բարձրացում (երբեմն անոթային կրիզներ): Սրանում են իշիասը (նստային նյարդի բորբոքում), ռադիկուլիտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել