Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿՍՏԵՂԾՎԻ

Փետրվար 09,2010 00:00

Գարեգին Նժդեհի անվան գաղափարական կենտրոնի ստեղծումը վերջնական փուլում է: «Առավոտի» հետ զրույցում «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահ Մելս Մկրտչյանը տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը Երեւանի թիվ 161 դպրոցում հատկացրել է մի փոքր տարածք, որն էլ իրենց միության ջանքերով վերանորոգվել է ու կահավորվել. «Մենք արդեն ավարտում ենք նմուշների հավաքագրումը ե՛ւ պետական արխիվից, ե՛ւ մասնավոր անձանցից: Ձեռք ենք բերել փաստաթղթեր, կահավորել գաղափարական կենտրոնը, բայց բացման կոնկրետ ամսաթիվ դեռ չենք կարող նշել, որովհետեւ մանր-մունր աշխատանքներ պիտի ավարտենք»: Պարոն Մկրտչյանը հավելեց, որ շատ քիչ նմուշներ է իրենց հաջողվել հայթայթել, հիմնականում՝ Նժդեհին վերաբերող փաստաթղթեր. «Դրա համար էլ մեր նախնական նախաձեռնությունը՝ Նժդեհի թանգարան հիմնելը փոխվեց: Ունենալու ենք ոչ թե թանգարան, այլ գաղափարական կենտրոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել