Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՇԱՀԻՆՅԱՆԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Փետրվար 09,2010 00:00

Մոսկվայում ավարտվեց շախմատի «Moscow Open» 69-րդ միջազգային ներկայացուցչական մրցաշարը, որտեղ մեր հանրապետության ներկայացուցիչներից փայլուն մասնակցություն ունեցավ «B» խմբում (այստեղ ընդգրկված էին 2300-ից ոչ պակաս վարկանիշային միավոր ունեցող շախմատիստները) հանդես եկող երիտասարդ շախմատիստ Դավիթ Շահինյանը: Դավիթը 9,0 հնարավորից վաստակեց 8,5 միավոր, դարձավ միանձնյա հաղթող եւ արժանացավ 64 հազար ռուբլի դրամական խրախուսանքի:
Նույն խմբում նրա թիմակից Տիգրան Սիմոնյանը 6,5 միավորով հանգրվանեց 16-րդ հորիզոնականում: «C» խմբում, որտեղ խաղում էին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը 5,5 միավորով 15-րդն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել