Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՅՈՒԶԻՆ ՌԻՆԳ ԿՄՏՆԻ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ

Փետրվար 09,2010 00:00

Պրոֆեսիոնալ բռնցքամարտ լուսաբանող արտասահմանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ 1-ին թեթեւագույն քաշային կարգում WBA/WBO /WIBF վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը գոտիների պաշտպանության հերթական մենամարտն անցկացնելու է ապրիլի 24-ին: Այդ օրը Համբուրգի «Sporthalle»-ում «գերմանացի» հայուհու մրցակիցը լինելու է Նադյա Ռաոուին:
«Մարդասպան թագուհի» Սյուզին, պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 26 մարտերում էլ ծնկի է բերել մրցակիցներին, որոնցից 16-ին՝ ժամկետից շուտ: Սակայն այս մենամարտը նրա եւ բոլորիս համար առանձնահատուկ նշանակություն է ունենալու, քանի որ այդ օրը համընկնում է Մեծ եղեռնի օրվան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել