Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մշակույթ, խլացուցիչ եւ թունաքիմիկա՞տ

Փետրվար 09,2010 00:00

Մամուլում տեղեկատվություն էր տպագրվել այն մասին, որ մշակույթի նախարարությունը անցած տարի դեկտեմբերի 15-ին որոշել էր մինչեւ նույն ամսվա 30-ը պետբյուջեի միջոցներից 11,6 մլն դրամ ծախսել: Ընդ որում, նախարարությունն այդ գումարով բջջային կապի խլացուցիչներով է ապահովել Ազգային օպերային թատրոնն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահը, դրանց ձեռքբերումը հիմնավորելով նշյալ դահլիճներում պետական նշանակության միջոցառումների անցկացմամբ: Բջջային կապի խլացուցիչների գնումը եւ տեղադրումն էլ, ըստ վերը նշած հրապարակման, կատարվել էր անհայտ «Հրաշք զբոսայգի» ՍՊԸ-ի միջոցով, որի մասին տեղեկատուներում որեւէ ինֆորմացիա չկա: Մեզ հաջողվեց գտնել մի «Հրաշք այգի» կազմակերպության տվյալներ, որտեղից Խաչիկ անունով մենեջերը զարմացած պարզաբանեց, որ իրենց ընկերությունը ամենեւին էլ բարձր տեխնոլոգիաներով չի զբաղվում, որովհետեւ գործ ունեն թունաքիմիկատների եւ գյուղգործիքների հետ:
Թե ինչու է հենց «Հրաշք զբոսայգին» ընտրվել եւ ինչ կապ ունի այն խլացուցիչների պատմության հետ, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնում դժվարացան պարզաբանումներ տալ եւ խորհուրդ տվեցին ճշտել Օպերային թատրոնից ու «Արամ Խաչատրյան» համերգասրահից: «Եթե այդ խլացուցիչները տեղադրվել են, ուրեմն նման կազմակերպություն իրականում կա»,- ասաց հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը: Ավելի ուշ պահանջեց «էդ տեսակ հարցերը» գրավոր ուղարկել, որ նախարարության իրավաբանները ծանոթանան ու պատասխանեն: Նախարարությանն առաջարկում ենք մեր հրապարակումն ընդունել որպես գրավոր հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել