Աֆղանստանի հարավում գտնվող հարյուրավոր բնակավայրեր ամայացել են այն բանից հետո, երբ հայտնի է դարձել թալիբների դեմ լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու ծրագրի մասին: BBC-ի մատուցմամբ՝ ծրագրով նախատեսված գործողությունների իրականացման հստակ ժամկետ չի նշվում, բայց վերջին մի քանի օրերին ՆԱՏՕ-ի ուղղաթիռները Մարջա քաղաքի շրջանում քաղաքը լքելու կոչ պարունակող թռուցիկներ էին տարածել: 35 հազար մարդ արդեն տեղափոխվել է հարեւան գավառներ: Սպասվում է, որ Գիլմենդ գավառից թալիբների հեռացման նպատակ հետապնդող այս գործողությունը Աֆղանստանում 2001թ.-ից սկսված պատերազմի ողջ ընթացքում ամենալայնամասշտաբն է լինելու: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բոբ Էյնսվերտը հայտարարել է, թե գործողության ընթացքում կոալիցիոն ուժերի զինվորականների շարքերում զոհերից խուսափել չի հաջողվի: «Զինվորներին նույնիսկ մինչեւ ատամները զինելու դեպքում մենք չենք կարող նրանց լիակատար անվտանգության երաշխիքներ տալ»,- հայտարարել է նախարարը: Աֆղանստանում կոալիցիոն ուժերի նախապատրաստած այս գործողությունը, որը կրում է «Մուշտարակ», թարգմանաբար՝ «միասին», անվանումը, իրականացվելու է առաջիկա օրերին: