Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՇՏԵՑՆԵԼ «ՀԱՄԱՍ»-ԻՆ ԵՎ «ՖԱՏԽԻՆ»

Փետրվար 09,2010 00:00

\"\"Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը (նկարում՝ ձախից) երեկ պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Օդակայանից նա ու իրեն ուղեկցող պատվիրակության անդամները ուղեւորվել են Ռուսաստանի ԱԳ նախարարություն, որտեղ բանակցություններ են տեղի ունենալու Մաշաալի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջեւ: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, բանակցությունների հիմնական թեման լինելու է «ՀԱՄԱՍ» եւ «Ֆատխ» շարժումների միջեւ առկա առճակատման հաղթահարումը: Հիշեցնենք, որ Ռուսաստանը հանդես է գալիս մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման բանակցությունները արագ վերսկսելու օգտին, ինչին հասնելուն խոչընդոտում է նախեւառաջ այդ շարժումների միջեւ առկա տարաձայնությունը: Ռուսաստանը երկխոսություն է վարում երկու կողմերի հետ էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել