Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ՈՒՄ ՊԱՅԹԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՄԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

Փետրվար 09,2010 00:00

Միացյալ Նահանգների Քոննեքթիկութ նահանգում գտնվող Միդլթաուն քաղաքում, «Kleen Energy» ընկերությանը պատկանող կառուցվող ջերմաէլեկտրակայանում գազատարի հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում շենքում մեծ հրդեհ է բռնկվել ու զոհվել է ամենաքիչը 5 մարդ, կան նաեւ տասնյակ վիրավորներ: Տեղի հրշեջ ծառայության տվյալներով՝ պայթյունի պահին կայանում գտնվել է մոտ 50 մարդ: «Շատ հավանական է, որ շենքի ավերակների տակ կարող են մարդիկ լինել»,- այդ մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել Քոննեքթիկութի նահանգապետ Ջոնի Ռելլը: Տեղի իշխանությունները որոշում են ընդունել մարդկանց հարեւան շրջաններ չտարհանել՝ հայտարարելով, որ նրանց ոչ մի վտանգ չի սպառնում: Փոխարենը տեղի իշխանությունները հարեւան շրջանների փրկարար ծառայություններից օգնություն են խնդրել: ԱՄՆ-ի պատկան մարմինները վստահ են, որ տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական ակտի արդյունք չէ:
Նախատեսվում էր կառուցվող ջերմաէլեկտրակայանը շահագործման հանձնել այս տարվա ամռանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել