Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոստա-Ռիկան կին նախագահ ունի

Փետրվար 09,2010 00:00

\"\"Կոստա-Ռիկայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահ է ընտրվել կին թեկնածու: ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, իշխող ձախակողմյան Ազգային ազատագրության կուսակցության թեկնածու, 50-ամյա Լաուրա Չինչիլիա Միրանդան վստահ հաղթանակ է տարել ընտրություններում: Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալներով, արձանագրությունների 11,35%-ի ամփոփման արդյունքում Չինչիլիան հավաքել է 48,66% քվե: Նրա կողմնակիցներն արդեն դուրս են եկել փողոցներ՝ իրենց նախագահի հաղթանակը տոնելու համար: Կոստա-Ռիկայի օրենսդրության համաձայն, պետության նախագահի պաշտոնը զբաղեցնելու եւ ընտրությունների հենց առաջին փուլում հաղթելու համար բավարար է, որ թեկնածուն հաղթահարի 40%-ի արգելքը, ինչը Լաուրա Չինչիլիա Միրանդային հաջողվել է անել:
Նրա հիմնական մրցակից՝ 49-ամյա Օտտո Գեւարան, որը ներկայացնում է աջերի Ազատագրական շարժում կուսակցությունը, հավաքել է քվեների ընդամենը 22,46%-ը:
Երկրի Ընտրական բարձրագույն տրբունալի նախագահ Լուիս Անտոնիո Սոբրադոն հայտարարել է, թե տեղի ունեցած ընտրությունները եւս մեկ անգամ ի ցույց են դրել կոստառիկացիների հավատարմությունը «ժողովրդավարությանն ու հասարակության ներդաշնակությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել