Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրանը արեւմուտքի համար դարձել է «կարմիր լաթ»

Փետրվար 09,2010 00:00

Իրանում զենիթա-հրթիռային համալիր են մշակել, որն իր պարամետրերով «ոչ միայն չի զիջում, այլ նույնիսկ գերազանցում է ռուսական հակաօդային պաշտպանության C-300 համակարգը»: Ըստ news.am-ի՝ այդ մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Խեշմաթոլլա Քասիրին: Նրա խոսքով, իրանցի մասնագետների կողմից ստեղծված նոր համալիրը մոտ ապագայում կներդրվի Իրանի բանակում: «Այդ նախագիծը, որն իրականացվում է զինված ուժերի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում՝ ինքնապաշտպանության նպատակով, մոտ է ավարտին»,- ընդգծել է Քասիրին: 2007-ին Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական C-300 հակահրթիռային պաշտպանության համակարգեր Իրան մատակարարելու շուրջ, սակայն, Քասիրիի ներկայացմամբ, պայմանագրով նախատեսված գործողությունները մինչ օրս չեն էլ սկսվել:
Նշենք, որ Արեւմուտքում եւ Իսրայելում մտահոգված են, որ ռուսական C-300 համակարգերի օգնությամբ իրանցիները կպաշտպանեն իրենց միջուկային օբյեկտները հնարավոր ավիահարվածներից: Ընդսմին, ինչպես փոխանցում է BBC-ն, Իրանը ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ՄԱԳԱՏԷ-ին պաշտոնապես ծանուցել է Թեհրանի կողմից ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման, նաեւ ուրանի հարստացման նոր՝ թվով 10 գործարան կառուցվելու վերաբերյալ իր ընդունած նոր որոշման մասին:
Իրանի ատոմային էներգիայի գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ ուրանի հարստացման նոր ծրագիրը մեկնարկելու է երեքշաբթի օրվանից, Նատանց քաղաքում գտնվող համալիրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել