Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՊԱՍՏԱՎՈՐ Է

Փետրվար 09,2010 00:00

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավոր խմբերի կողմից կատարված հանցագործությունների 40,0%-ը (209-ը) կատարել են օտարերկրյա քաղաքացիներ: Նախորդ ուրբաթ ոստիկանության կոլեգիայի նիստի ընթացքում հաղորդեց ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ, օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանում կատարված հանցագործությունների թիվն աճել է 5,7 անգամ (2008 թ.՝ 79, 2009 թ.՝ 452): Այս ամենն ինքնին վկայում է այն մասին, որ մեր երկիրն արդեն իսկ դարձել է միջազգային հանցավոր խմբավորումների հետաքրքրության առարկա: Այդ են վկայում վերջին ժամանակներում Հայաստանում վնասազերծված արտասահմանյան հանցավոր խմբերը: Միջազգային հանցավորության նման «էքսպանսիային» դիմակայելու համար անհրաժեշտ է միջազգային չափանիշներին հասցնել նաեւ ոստիկանության նյութատեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաեւ ծառայողների պրոֆեսիոնալ պատրաստականության մակարդակը: Ոստիկանությունում մշակվել է կրթական համակարգի բարեփոխումների հայեցակարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել