Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՌԵԼ ԵՆ ԱՆՁՆԱԳԻՐԸ

Փետրվար 09,2010 00:00

\"\"«Կուզեի տեղյակ պահել, որ Հայաստանում, բացի այն, որ գոյություն չունի սահմանադրական կարգ, պատկան մարմինների կողմից բացահայտ ոտնահարվում է յուրաքանչյուրի՝ Սահմանադրական դատարան դիմելու սահմանադրական իրավունքը: Այս տարվա հունվարի 1-ին ենթարկվել եմ խմբակային ավազակային հարձակման՝ Կոմիտասի 1 հասցեում: Ստացել եմ բազմաթիվ սալջարդեր: Հարձակման արդյունքում պատռվել է անձնագիրս, կոտրվել է հեռախոսս:
Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում հաղորդում եմ տվել, գրել, որ այն բացահայտ կազմակերպված բնույթ ունի, քանի որ անհնար է վերականգնել Բուսաբանական այգու փաստացի գրանցում պարունակող անձնագիրս»,- «Առավոտին» գրավոր հայտնել է ինքնուս քանդակագործ Գարիկ Կուրղինյանը: Հիշեցնենք, որ վերջինիս խնդրին «Առավոտն» անդրադարձել է, երբ Բուսաբանական այգու հարեւանությամբ գործող տարածքից նրան վտարել էին, իսկ քանդակները՝ մինչ օրս հայտնի չէ, թե ուր են տարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել