Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԵՏ

Փետրվար 09,2010 00:00

«ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ» քրեական գործ հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազության 2010 թ. փետրվարի 5-ին տարածած հայտարարության կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ 2007թ. ՀՀ մշակույթի նախարարությունը, ունենալով մշակույթի ոլորտում քաղաքականություն իրականացնելու երկարատեւ ռազմավարական ծրագիր, ինչպես նաեւ մշակույթի ոլորտի որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու նախագծերի անհրաժեշտություն, սահմանված կարգով դիմել է «Պետական գնումների գործակալությանը»՝ մրցույթ կազմակերպելու համար, սակայն հայտարարված մրցույթին մասնակցելու որեւէ հայտ չի ներկայացվել, եւ մրցույթը հայտարարվել է չկայացած: Այնուհետեւ՝ օրենքով սահմանված կարգով, կնքվել է մեկ անձից աշխատանքների գնման պայմանագիր: Պայմանագրի կատարման արդյունքում ՀՀ մշակույթի նախարարությունն ընդունել է պայմանագրի առարկա հանդիսացող փաստաթղթերը՝ «ՀՀ մշակույթի զարգացման 2008-2013թթ. ռազմավարության» եւ այլ իրավական ակտերի նախագծերը: Դրանք առկա են նախարարությունում, եւ մինչ օրս այդ փաստաթղթերի հիման վրա ձեւավորվում ու իրականացվում են մշակույթի տարբեր ոլորտներում կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերը:
Ըստ ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է աջակցել գործի բազմակողմ ու օբյեկտիվ քննությանը եւ նախաքննության մարմնին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու նյութերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել