Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստուգումներ «Էրեբունիում»

Փետրվար 09,2010 00:00

Երեկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Առավոտին» տեղեկացրին, որ պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Գ. Դանիելյանին: Նա տեղեկացրել էր, որ փետրվարի 5-ին իր հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է հետեւյալը. ՔԿՀ-ում պատիժ են կրում 420 դատապարտյալներ, այն դեպքում, երբ արդարադատության նախարարի 27.05.2008թ. թիվ 206 հրամանի համաձայն, «Էրեբունի» ՔԿՀ-ի համար սահմանվել է լրակազմ՝ 391 դատապարտյալի համար: Բացի դրանից, հիմնարկում բացակայում են կիսաբաց տիպի ռեժիմով դատապարտյալներին պահելու պայմանները, հիմնարկը չունի ջեռուցման համակարգ, կացարանները տաքացվում են էլեկտրական սալիկներով: Գրեթե բոլոր կացարանները ենթակա են հիմնանորոգման:
Հիմնարկի ճաշարանում կատարած ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ դատապարտյալների համար պատրաստված «բրնձով եւ մակարոնով շիլային» ավելացվել է 5 տուփ պահածոյացված մսամթերք՝ յուրաքանչյուրը՝ 860 գրամ: Տվյալ պարագայում խախտվել են ՀՀ կառավարության 2003թ. ապրիլի 10-ի թիվ 413-Ն որոշման պահանջները, ըստ որի՝ յուրաքանչյուր դատապարտյալի օրական տրամադրվում է 90 գրամ միս:
Այսինքն, ըստ էության, ՀՀ կառավարության կողմից նախատեսված 90 գրամ մսամթերքի փոխարեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից տրամադրվել է մոտ 11 գրամ, ինչը նորմատիվներից պակաս է շուրջ 9 անգամ:
Պաշտպանը խնդրել է, որ նախարարը տա իր պարզաբանումները վերոհիշյալ հարցերի կապակցությամբ:

ՔԿՀ-ի մեկ այլ ստուգման մասին կարդացեք վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել