Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սովետը գնաց, սովետը մնաց

Փետրվար 09,2010 00:00

\"\"

Այն, որ մենք ապրում ենք Հայկական ՍՍՀ-ում, պարզել եմ բոլորովին վերջերս:
Այն, որ մեր երեխաները սովորում են ՀՍՍՀ լուսավորության մինիստրության Երեւանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի ժողկրթբաժնի ենթակայությամբ գործող դպրոցներում, դարձյալ իմացա վերջերս:
Իմացա, քանի որ երեխան անկախ Հայաստանի մյուս երեխաների նման ստացել էր «Աշակերտի առաջադիմության եւ փոխադրման տեղեկագիրը»: Հերթական տեղեկագիրը:
1991 թվականից անցել է 18 տարի: Այդ 18 տարվա ընթացքում, փաստորեն, չեն վերանայվել նաեւ կրթության ոլորտում գործող փաստաթղթերի բլանկները, վկայագրերը: Հետաքրքիր է՝ քանի՞ տարի կպահանջվի դպրոցականների առաջադիմության եւ փոխադրման տեղեկագրիր-ձեւաթերթիկները պատշաճ դարձնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել