Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆՑՆԵՆ ԵՎՐԱՄՈԴԵԼԻ

Փետրվար 09,2010 00:00

Մեր երկիրը սկսել է նախապատրաստական աշխատանքներ՝ հաշմանդամության գնահատման նոր, եվրոպական մոդելին անցնելու համար: Այս մասին տեղեկացրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատվիրակությունը՝ օրերս Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Սոցիալական զարգացման հանձնաժողովի 48-րդ նստաշրջանում: Նիստը նվիրված է եղել սոցիալական ինտեգրման խնդրին, մասնավորապես՝ հաշմանդամների, երիտասարդության, ընտանիքի եւ ծերացման հարցերին: Արտաքին գործերի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է 2008-2021թթ. համար կառավարության մշակած «Կայուն զարգացման ծրագրին», որի հիմնական մասն են կազմում աղքատության հաղթահարման եւ սոցիալական զարգացման խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել