Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՐԳԻ ՀՐԱՎԻՐԵԼ ՇՄԱՅՍԻՆ

Փետրվար 09,2010 00:00

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակ է հղել ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հովիկ Աբրահամյանին, նշելով, որ փետրվարի 2-ի նիստում պատգամավորներ Առաքել Մովսիսյանը` Շմայսը, եւ Վազգեն Կարախանյանը անվայել արտահայտություններ են հնչեցրել իր հասցեին: Lragir. am-ի փոխանցմամբ, Զարուհի Փոստանջյանը Հովիկ Աբրահամյանին հիշեցրել է, որ վերջինս Ազգային ժողովի նախագահ է եւ ունի իրավունքներ ու պարտականություններ, մասնավորապես՝ պատգամավորներին կարգի հրավիրելու առումով: Նա մատնանշել է բոլոր այդ իրավունքներն ու պարտականությունները, որոնք ամրագրված են ԱԺ կանոնակարգ-օրենքում, որոնք, հնարավոր է, Հովիկ Աբրահամյանը չի կարդացել: Զարուհի Փոստանջյանը նամակում ասում է, որ սպասում է այդ պատգամավորների վարքի վերաբերյալ Հովիկ Աբրահամյանի գնահատականին, այլապես՝ «նրանց վարքագծին գնահատական չտալը միանշանակ կփաստի, որ ԱԺ նախագահի կողմից են հովանավորվում «Ժառանգություն» խմբակցության գործունեության խոչընդոտման փորձերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել