Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՀԱՐՑԵՐՆ Է ԴՆՈՒՄ

Փետրվար 09,2010 00:00

«Ադրբեջանի կողմից ամենամեծ զիջումը կլինի, որ ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ Արցախի Հանրապետությունը»,- երեկ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: Ըստ պատգամավորի, ցանկացած բանակցային գործընթաց փոխզիջման կարիք ունի: Պատգամավորը վստահ է, որ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը Արցախի հարցում երբեք չի կարող ենթադրել այնպիսի զիջումներ, որոնք ընդունելի չլինեն Արցախի ժողովրդի կողմից: ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ հույս ունի, որ Ադրբեջանը մեզ պետք է զիջի Շահումյանը եւ Մարտակերտի կորցրած տարածքները. «Բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի պատրոնաժի ներքո, բանակցային գործընթացը փակ ռեժիմ է, եւ ես որեւէ հայտարարություն անելու իրավունք չունեմ, բայց ենթադրում եմ, որ հայկական կողմն ադրբեջանական կողմի առաջ իր հարցերն է դնում»,- ասել է հանրապետական Համլետ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել