Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԴԺԳՈՀ Է

Փետրվար 09,2010 00:00

Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով: «News.am»-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առաջիկա քննարկումը: Նրա կարծիքով, փաստը, որ հարցը կրկին հայտնվել է օրակարգում հենց այսօր, պատահական չէ: «Քաղաքականության եւ դիվանագիտության մեջ ես պատահականությունների չեմ հավատում»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով, թե՝ Կոնգրեսի որոշումը Թուրքիայի նկատմամբ ճնշման տարր է պարունակում, բայց «բոլորն էլ պետք է հասկանան, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով»: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով, այդ ամենը մեկ շղթայի օղակն է. «Նախ՝ Հայաստանի Սահմանադրական դատարանն է ընդունում որոշում, որը լիովին հակասում է ստորագրված արձանագրությունների ոգուն, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապակառուցողական մոտեցում է ցուցաբերում Սոչիում Ղարաբաղի հարցով բանակցություններին, այժմ էլ ԱՄՆ Կոնգրեսում, այսպես կոչված, «ցեղասպանության» ճանաչման վերաբերյալ քննարկումների օրն է նշանակվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել