Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄՇԱԿՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Փետրվար 09,2010 00:00

Ազգային անվտանգության ռազմավարությանը համապատասխան՝ կմշակվի Հայաստանի պարենային անվտանգության հայեցակարգ: Հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի՝ փետրվարի 8-ին կայացած նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ինչպես հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը, խորհրդի որոշման եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն՝ հայեցակարգը պետք է մշակվի եւ անվտանգության խորհրդում հաստատվի 2010 թվականի առաջին կիսամյակի ընթացքում: Ընդգծելով պարենային անվտանգության բացառիկ կարեւորությունը՝ Ա. Բաղդասարյանը նշել է. «Երկրի պարենային անվտանգության եւ պարենային անկախության հիմնախնդիրների լուծումը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտի մրցունակության բարձրացում եւ ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակական իրականացում: Պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան լուծել մեր երկրի պարենային ապահովվածության եւ անվտանգության խնդիրները՝ ինչպես ամենօրյա պայմաններում, այնպես էլ արտակարգ իրավիճակներում կամ ճգնաժամային պայմաններում: Պետք է մշակվի ու հաստատվի այնպիսի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանի պարենային ապահովվածության ու անվտանգության մակարդակը, արդյունքում՝ ձեւավորել այնպիսի կայուն համակարգ, որը մեր երկրում կխթանի տեղական արտադրությունը, հատկապես՝ գյուղատնտեսական մթերքների արտադրության ոլորտում, եւ նվազագույնի կհասցնի ներմուծումներն այլ երկրներից, կբարձրացնի մեր երկրի պարենային ինքնաբավության մակարդակը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել