Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Փետրվար 09,2010 00:00

\"\"

Haynews.am-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ  ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչների հետ փետրվարի 9-ին Վաշինգտոնում նախատեսված հանդիպումը չի կայանալու ամենեւին էլ ոչ վատ եղանակային պայմանների պատճառով: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հանդիպումը հետաձգվել էր հենց այդ պատճառով: Միացյալ Նահանգների Haynews.am-ի թղթակիցը այս
առիթով զրուցել է Հայ-ամերիկյան խորհրդի ներկայացուցիչ Սեւակ Խաչատրյանի հետ, ով տեղեկացրել է, որ հանդիպման մասին հայտարարությունից հետո լարվածություն է առաջացել հայկական համայնքի ներսում: «Հանդիպման հրավիրյալները չեն ներկայացնում ԱՄՆ հայկական համայնքի իրական պատկերը:
Ընդ որում, չեն հրավիրվել ԱՄՆ հայկական համայնքի քաղաքական կառույցներից շատերի ներկայացուցիչները, այն դեպքում, երբ հանդիպմանը պետք է մասնակցեին կառույցներ, որոնք որեւիցե դերակատարություն չունեն ԱՄՆ հայկական համայնքի կյանքում»,- տեղեկացնում է կայքը՝ հավելելով, որ ԱՄՆ հայկական համայնքում սպասում են նոր, արդեն ամբողջական կազմով հրավերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել