Մոսկվայում ընթացող շախմատի «Moscow Open» բաց մրցաշարում հանդես եկող հայաստանցի շախմատիստներից առավել հաջող հանդես է գալիս կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Նա վեցերորդ տուրից հետո եւս յոթ շախմատիստուհիների հետ վաստակել էր 5,0 միավոր եւ առաջատարների ութնյակում էր:
Երեկ յոթերորդ տուրում Գալոյանը սեւերով խաղում էր ռուսաստանցի միջազգային վարպետ Մարինա Ռոմանկոյի հետ: