Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերոնք՝ ներսից եւ դրսից

Փետրվար 06,2010 00:00

Փետրվարի 9-17-ը Ռուսաստանի մայրաքաղաքում ընթանալու է շախմատի «Moscow Open» փառատոնը: «Armches.am»-ը տեղեկացնում է, որ այդ ներկայացուցչական մրցաշարին մեր հանրապետությունից մասնակցելու է 22 հոգի: Գլխավոր՝ «A1» մրցաշարում հանդես են գալու Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, «A2» ում՝ Տիգրան Քոթանջյանը, Դավիթ Հայրապետյանը: Մոսկվայի մրցաշարի օրերին մենք կարող ենք հետեւել նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստների մրցելույթներին: Նրանք են. Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան), Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա), Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ), Արթուր Գաբրիելյանը եւ Պողոս Նահապետյանը (երկուսն էլ՝ Ռուսաստան):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել