Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլն» ու ծիրանի կորիզը

Փետրվար 06,2010 00:00

\"\"«Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը հայտնում է, որ Եվա Ռիվասն ու նրա պրոդյուսեր Վալերի Սահարյանն արդեն ժամանել են Հայաստան եւ պատրաստվում են «Եվրատեսիլ 2010» միջազգային մրցույթի ներընտրական փուլին: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2010» միջազգային երգի նախընտրական փուլում Եվա Ռիվասը ներկայացնելու է «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է ճանաչված կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը: Խոսքերի հեղինակն է Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը՝ Արա Թորոսյանի (Մուրզո): Եվա Ռիվասի «Apricot stone» երգի բառերը անգլերենից թարգմանել է Քրիստ Մանարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել