Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուրբ Նշանի շուրջ

Փետրվար 06,2010 00:00

\"\"Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանն ընդառաջ հետաքրքիր զարգացումներ են կատարվում Վրաստանում: Դեռ մի կողմ, որ բոլոր թեկնածուները հերթով հանդիպում են հայերին եւ խոստումներ տալիս:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը արձագանքել է հայերի բողոքներին եւ անդրադարձել հին Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցում շներ պահելու խնդրին: Քաղաքի իշխանությունների տեղական մարմինների միջամտությամբ՝ շները հեռացվել են եկեղեցու տարածքից: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել փետրվարի 9-ին հայերի, «Բազմազգ Վրաստանի» եւ քաղաքի վարչական մարմինների ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:

Հայկական հանրությունը մի քանի հարց է բարձրացնելու. ապահովել վանքի անձեռնմխելիությունն ու պաշտպանությունը, մաքրել եւ բարեկարգել շրջակայքը, գույքագրել առկա խաչքարերն ու գերեզմանները, նորոգել վանքը եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել