Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատրաստվում ենք պատերազմի՞

Փետրվար 06,2010 00:00

Նոյեմբերյանի տարածաշրջանի հա մայնքապետարանների միջոցով 25-35 տարեկան երիտասարդները հրավիրվում են զինկոմիսարիատ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանն այս առթիվ ասաց, որ մինչեւ այս տարեվերջ զորակոչի ենթակա մինչեւ 50 տարեկան բոլոր շարքայինները, 55-60 տարեկան սպաները կկանչվեն զինկոմիսարիատ, որպեսզի կցագրվեն որոշակի զորամասերի, նաեւ ճշտվեն նրանց առողջական, ընտանեկան դրությունը, զինվորական հանդերձանքի չափերը: Զինկոմը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել, ասելով, որ դրանք գաղտնի տեղեկություններ են, այդ հարցերով հարկ է դիմել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբ: Մինչդեռ մեր իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ամեն համայնքից «պահեստայինների» խումբ 8-օրյա ռազմական վարժանքի է ուղարկվելու Արմավիր: Այստեղ նրանք սննդի եւ կեցության խնդիրներ չեն ունենա: Բացի այդ, յուրաքանչյուր շարքային օրական կստանա 3, սպաները՝ 5 հազարական դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել