Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները դեռ կարող են հանգիստ շունչ քաշել

Փետրվար 06,2010 00:00

ՍԴ-ն հրապարակեց որոշումը

\"\"Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում քննվեց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու վերաբերյալ «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» (ԻԱԿ) դիմումը: Հենց նույն օրն էլ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը: Սահմանադրական դատարանը որոշեց, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածները Սահմանադրությանը չեն հակասում: Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խնդիրն այս ոլորտում օրենսդրական բացի առկայության մեջ է: Անհրաժեշտ է, որպեսզի իրավասու մարմինը, այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը համապատասխան նախաձեռնություն իրականացնի՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում բարեփոխումներ կատարելու եւ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտի օրենսդրական բացը լրացնելու առումով: ՀՀ Սահմանադրակյան դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԻԱԿ-ին նման կարեւոր խնդրին անդրադառնալու համար:

Հիշեցնենք, որ ԻԱԿ-ն՝ ընդդեմ Նոր Նորքի թաղապետարանի եւ ԻԱԿ-ն ընդդեմ «Երեւանի կառուցապատման եւ ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի գործերի դեպքում դատարանները մերժել են ԻԱԿ-ի՝ պաշտոնյային վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջը՝ պատճառաբանելով, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152 հոդվածների՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործեր կարող են հարուցվել միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ԻԱԿ-ը այդպիսի լիազորություն ունեցող մարմին կամ պաշտոնատար անձ չէ: Սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նշված չէ, թե ո՞ր մարմիններն ունեն նման արձանագրություն կազմելու իրավունք: Այսինքն, ստացվում է, որ մարդու՝ տեղեկություններ ստանալու իրավունքը խախտած պաշտոնյային պատասխանատվության ենթարկելն անհնար է, քանի որ դրա համար անհրաժեշտ արձանագրություն կազմող կառույց կամ պաշտոնատար անձ չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել