Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՉԽԱՐՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԲԱՎԱՐԱՐ Է

Փետրվար 06,2010 00:00

Հանրապետությունում ոչխարի քանակը բավարար է, ավելին՝ մոտակա 2-3 տարվա ընթացքում կունենանք կտրուկ աճ: Այս մասին երեկ «Հայելի» ակումբում վստահեցրել է գյուղնախարարության անասնաբուծության եւ տոհմային գործի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա այս խոսքերին Եզդիների ազգային միության ներկայացուցիչն այսպես է արձագանքել. «Ժամից ես եմ գալիս, տեր ողորմյան ինքն է կարդում»:

«Ա1+»-ի փոխանցմամբ՝ գյուղնախարարության տվյալների համաձայն՝ անցյալ տարի հանրապետությունում կար շուրջ 560 հազար գլուխ ոչխար, որից 430 հազարը մայրական գլխաքանակն էր: Մինչդեռ ոչխարաբուծությամբ զբաղվողները մտահոգություն ունեն, որ Հայաստանում շուտով ոչխար չի մնա, քանի որ արտահանման ծավալներն օր օրի ավելանում են: 2009-ին Հայաստանից Իրան է արտահանվել 117 000 գլուխ ոչխար:

Եզդիների ազգային միության անդամ Օմար Մամոյանն էլ վստահեցրել է, որ եզդիները ոչխարները վաճառում են, քանի որ բավականին բարձր գին են առաջարկում: Օ. Մամոյանը նաեւ նշեց, որ ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գոնե մայրական ոչխարների արտահանման լիցենզիա չտրամադրելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել