Լրահոս
Օրվա լրահոսը

Տուգանք՝ զգացմունքները վիրավորելու համար

Փետրվար 05,2010 00:00

Այս տարի Իռլանդիայում ուժի մեջ է մտել նոր օրենք, որով դրամական տուգանք է սահմանված կրոնական զգացմունքները վիրավորելու համար:
Այս նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել արդարադատության նախարար Դերմոտ Ախերնը: Նա որոշել է համապատասխանեցնել օրենսդրությունը երկրի սահմանադրության հետ, որը պահանջում է աստվածանարգությունը պատժել ըստ օրենքի: Սակայն դատարանները մինչ օրս դա չեն արել, քանի որ ոչ Հիմնական օրենքում, ոչ էլ 1961թ. ընդունված Դիֆֆամացիոն ակտում չկա աստվածանարգության սահմանում:
Նոր օրենքով սահմանված գերագույն պատիժը՝ հավատացյալների զգամունքները վիրավորելու համար, 25 հազար եվրոյի չափով տուգանք է:
Կրոնական որոշ գործիչներ քննադատել են Ախերնի նախաձեռնությունը: Օրինակ, անգլիկան եպիսկոպոս եւ հայտնի աստվածաշնչագետ Նիկոլաս Ռայթը կարծում է, թե նման օրենքները հակասում են քրիստոնեության էությանը:
«Չէ՞ որ Հիսուս չպաշտպանվեց եւ պատվիրեց իր աշակերտին մի կողմ տանել սուրը, երբ եկան ձերբակալելու իրեն: Նա թույլ տվեց իրեն վիրավորել, ծեծել, տանջել, ծաղրել, խաչել: Ո՞վ ենք մենք, որ Նրան պաշտպանենք»,- ասել է նա:
Իր հերթին րաբբի Բրեդ Հիրշֆելդը նշել է, որ նոր օրենքը ոտնահարում է հենց հավատացյալների իրավունքները, քանի որ նրանք զրկվում են իրենց հավատի մասին ազատ արտահայտվելու հնարավորությունից՝ հենց դրանով էլ վիրավորելով այլ կրոնների ներկայացուցիչների զգացմունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել