Միասեռականները եւ տրանսսեռականները «երբեք չեն մտնի Աստծո արքայություն»,- հայտարարել է առողջապահության ոլորտի աշխատողների մասին հովվական խնամքի գծով Պապական խորհրդի նախկին նախագահ, կարդինալ Խավյեր Լոսանո Բարրագանը: Մեքսիկացի կարդինալն իր հայտարարության մեջ հղում է արել Պողոս առաքյալի խոսքերին՝ «ամոթալի կրքերի մասին»՝ ասված հռոմեացիներին ուղղված թղթի առաջին գլխում:
Բարրագանն ընդգծել է, որ «միասեռական չեն ծնվում, այլ դառնում են: Միգուցե՝ ոչ իրենց մեղքով, բայց միեւնույն է, գնալ ընդդեմ բնության եւ ոտնահարել մարմնի արժանապատվությունը՝ նշանակում է վիրավորել Աստծուն»: