Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղթողին կորոշի վերջին տուրը

Փետրվար 05,2010 00:00

\"\"Ջիբրալթարում ընթացող շախմատի «The Gibtelecom Chess Festival Masters» բաց մրցաշարի նախավերջին տուրում Սլովակիան ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ պարտության մատնելով Հունաստանի ներկայացուցիչ Ստելիոս Հալկիասին, ինը հնարավորից վաստակեց 7,0 միավոր եւ Ֆրանսիսկո Վալյեխո-Պոնսի (Իսպանիա), Մայքլ Ադամսի (Անգլիա) ու Յան Գուստավսոնի (Գերմանիա) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաղթողի ճակատագիրը որոշվելու է եզրափակիչ տուրում, որում հանդիպելու են չորս առաջատարները: Վճռորոշ փուլում զույգեր կազմել են Գուստավսոնն ու Մովսիսյանը, Վալյեխո-Պոնսն ու Ադամսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել